National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.12.2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 23-ին Երեւանում ողջույնի խոսքով է հանդես եկել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը:

Հակոբ Արշակյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է ոլորտի վերջին զարգացումները, պետական քաղաքականությունը գիտության, ռազմարդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

«Ինժեներական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի ամենասպասված իրադարձություններից է: Հույս ունեմ, որ կկարողանանք այն իսկապես վերածել տարածաշրջանային մասշտաբի կարեւորության միջոցառման:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի, ինչպես նաեւ նախորդ տարի, աճի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացված տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ՝ հանդիսանալով աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երեք երկրներից մեկը, եւ այստեղ շատ մեծ է բարձր տեխնոլոգիական ընկերությունների դերը:

2022 թ., ըստ կանխատեսումների, ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու՝ հասնելով շուրջ 430 մլրդ դրամի, իսկ համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը կկազմի շուրջ 5 տոկոս:

Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը. այստեղ եւս ունենք տպավորիչ աճ: Գիտության ֆինանսավորումը 80 եւ ավելի տոկոսով ավելացել է 2022 թ., իսկ 2023 թ. համար աճը շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ գիտության զարգացման առումով կունենանք տպավորիչ նվաճումներ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա նշել է, որ պաշտպանական արդյունաբերության մասով նույնպես հիմնարար փոփոխություններ կան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մշակումներից դեպի սերիական արտադրության անցնելու իրողությանը, ինչպես նաեւ 2022 թ. պաշտպանական արդյունաբերության ընկերություններին իջեցված պետական պատվերների աննախադեպ ծավալներին:

Անդրադառնալով Հայաստանի՝ առկա գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է կրթություն-գիտություն-արդյունաբերություն ինստիտուցիոնալ կապն ապահովելու անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այս միջոցառումը յուրահատուկ հարթակ է ոլորտի ներկայացուցիչների եւ ոլորտով հետաքրքրվողների համար: Սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու միջազգային միտումները եւ փորձեր ձեռնարկելու՝ այդ միտումները Հայաստանում տեղայնացնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 24-ին «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման իրադարձությունները կշարունակվեն Ինժեներական քաղաքում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am